«Հայկական Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հրավիրած ասուլիսում փորձել է հավաստիացնել, թե թիվ 7 ԸՏ-ում առաջադրվելու պահին չի իմացել, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ առաջադրվել է այդտեղ:
Այս հայտարարությունը մի քանի հարցեր է հարուցում. եթե իմանար պարոն Հովհաննիսյանը պարոն Փաշինյանի առաջադրման մասին, կհրաժարվե՞ր նույն ԸՏ-ում առաջադրման մտադրությունից: Եթե այս հարցի պատասխանը դրական է, հիմա արդեն իմացել է՝ ինչու՞ ինքնաբացարկ չի հայտնում: Եթե ոչ, ինչու՞ է արդարանում իր առաջադրման համար, մի՞թե այն պատճառով, որ դրա մեջ վատ բան է տեսնում: Եթե վատ բան է տեսնում, ուրեմն՝ կրկին կարող է ինքնաբացարկ հայտնել: Սրա փոխարեն, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, քաղաքական առևտուր է առաջարկում Հայ ազգային կոնգրեսին: Ի դեպ, երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ընդհանրապես և Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տվյալ խնդրի կապակցությամբ որևէ մեկնաբանություն չեն արել: Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը ՄԱԱ-ում հանդես կգա ասուլիսով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ