«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի Սերժ Սարգսյանի դեմ
Հայկական Մամուլ
Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո: Թերթին հասած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, ասում են, դա չի թաքցնում: Ամեն ինչ որոշելու է խորհրդարանական ընտրությունների ելքը՝ թե արդյոք ՀՀԿ-ն կունենա՞ մեծամասնություն, և թե որքան պատգամավոր կունենա ԲՀԿ-ն: Թերևս պատահական չէ, որ Քոչարյանն այժմ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մակարդակներում: Ասում են՝ Քոչարյանն ու Սարգսանը գրեթե չեն շփվում, և կոնկրետ հարցերի շուրջ կան լուրջ տարաձայնություններ: Նախագահականում այս առթիվ անհանգստություն կա. դրա համար բավական է նայել, թե որքան խայտաբղետ է ՀՀԿ ցուցակը, և թե որքան շատ ու տարբեր հոսանքների մարդկանց են ներառել այդ ցուցակում՝ անգամ ՀՀԿ-ական յուրայիններին երկրորդ պլան մղելու գնով: Ավելին՝ ներիշխանական կյանքին հետևողները կնկատեն, որ իշխանության ներսում լուռ պայքար է ընթանում: Սա է նաև պատճառը, որ նախագահականը որոշակի գործողություն է ծավալում ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ