«Ժողովուրդ». ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը քննչական մարմիններ դիմում է ներկայացրել գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ
Հայկական Մամուլ
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ և ԿԸՀ: Ըստ Հակոբյանի՝ Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում և Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ:
«Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա և Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի և ելքի պատճենները՝ ամիս-ամսաթվով, և ժամանակավոր գրանցման վայրը, որպեսզի կարողանանք ցույց տալ իրականությունը»,- ասել է Հակոբյանը:
Սակայն Սարոյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է պնդումները. «Մեր իրավապահ մարմինները կստուգեն, ու բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ