Ստամբուլում Ֆինլանդիայի պատվո հյուպատոսարանում ահաբեկչություն է իրականացվել
Թուրքիա
Ստամբուլում Ֆինլանդիայի պատվո հյուպատոսարանում անհայտ մի անձ գերի է վերցրել տեղի աշխատակիցներից մեկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Անհայտ անձը դանակով սպառնացել է հյուպատոսարանի աշխատակցին: Կատարվածի մասին հայտնի դառնալուն պես դեպքի վայր են ժամանել թուրք իրավապահ մարմինները, որոնք էլ կարողացել են չեզոքացնել հանցագործին: Վերջինս տարվել է ոստիկանական բաժանմունք: Իրավապահ մարմիններն անձի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան