«Հայկական ժամանակ». Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար հարցաքննել են ՌՈ-ում
Հայկական Մամուլ
Facebook սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր, Հովիկ Չարխչյանի նախաձեռնությամբ, տարածել են հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: ՌՈ-ն որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի ԶՈւ-ն, վիրավորում է կրոնը և հայ մայրերին: Իրենց ճաշակի թելադրանքին իրավական տեսք տալու համար ուժային կառույցները երկու ամիս ՔՕ-ում հոդված են փնտրում և այժմ փորձում են հեղինակի դեմ գործ հարուցել ՔՕ 263 հոդվածով՝ «Պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» վերաբերյալ»: (...) Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը խավարի մատնելու ոստիկանության փորձերն իրականանան: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ