«Ժողովուրդ». ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը ԲՀԿ ցուցակում է
Հայկական Մամուլ
Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված Աժ պատգամավոր, անկուսակցական Գրիգորի Մարգարյանը, ով այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության անդամ է, հիմա էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ է: Թերթը հիշեցնում է, որ «Օրինաց երկրից» դուրս գալուց հետո Մարգարյանը թեև չանդամակցեց որևէ այլ կուսակցության, սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում էր: Աժ այս ընտրություններին նա առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից և ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում՝ 73-րդ տեղում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հարցին, թե ինչպես այդպես ստացվեց, խիստ սպառիչ պատասխան տվեց. «Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ Մարգարյանը երբեք էլ ՀՀԿ անդամ չի եղել, և որևէ արտառոց բան չի տեսնում, որ հիմա նա ԲՀԿ ցուցակում է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ