«Հրապարակ».Ինչո՞ւ է Մենուա Հարությունյանը դուրս մնացել ՀՀԿ ցուցակից
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ հետաքրքիր մանրամասներ է իմացել ՀՀԿ ցուցակից Մենուա Հարությունյանի դուրս մնալու մասին:
Պարզվում է' slaq.am-ի սեփականատեր Մենուային ցանկից դուրս է թողել անձամբ Հովիկ Աբրահամյանը, որը ժամանակին համարվում էր Մենուայի հովանավորը: Իսկ բանը եղել է այսպես, երբ Արգամիչը ցանկացել է վարչապետ դառնալ, Մենուայի կայքը սկսել է խփել վարչապետ Տիգրան Սարգսյանին' քարոզելով, որ Հովիկ Աբրահամյանն է ամենաճիշտ վարչապետը: Դրանից հետո Մենուային հրավիրել են նախագահական և «հանձնարարել» չանել դա: Ավելին' ասվել է, որ պետք է Տիգրան Սարգսյանին պաշտպանել: Եվ Մենուան էլ, երկրի նախագահին ու հարազատ կուսակցությանը հավատարիմ, սկսել է պաշտպանել գործող վարչապետին և հայտնվել է Հովիկ Աբրահամյանի «սև ցուցակում»: Արդյունքում' չնայած ծառայել է իշխանություններին և կատարել Սերժ Սարգսյանի ցանկությունը, սակայն, ի կատարումն Հովիկ Աբրահամյանի ցանկության, դուրս է մնացել ցուցակից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ