Հյուսիսային Կորեայի թողարկած հրթիռն Ավստրալիայի ուղղությամբ է ուղարկվել. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղարի Հարավ-արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան հարցերով տեղակալ Կուրտ Կամպբելն ասել է, որ Հյուսիային Կորեայի թողարկելիք հրթիռը կարող է ընկնել Ավստրալիայի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների միջև ընկած ծովային հատվածներում։
Մամլո ասուլիսի ժամանակ Կամպբելն իր վստահությունն է հայտնել, որ թողարկվելիք նոր հրթիռի հետագիծն այլ ուղղությամբ է լինելու, քան նախկինում թողարկված հրթիռները, որոնք ուղարկվում էին Փխենիանի արևելյան ուղղությամբ՝ Ճապոնիա, հաղորդում է BBC Russian–ը։
Նոր հրթիռի թողարկումը լինելու է նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի 100-ամյակին նվիրված։ Շատ հնարավոր է որ մարտի 26-27–ին Սեուլում անցկացվելիք միջուկային անվտանգության միջազգային համաժողովի թեմաներից մեկը դառնա հենց այդ հրթիռի թողարկումը։
Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ ապրիլի 12-ից մինչև 16–ի միջև ընկած ժամանակում նոր հրթիռ է թողարկելու իր արբանյակի հետ։
Ճապոնիայ, Հարավային Կորեան, Չինաստանը և ԱՄՆ-ն արդեն իրենց մտահոգությունն են հայտնել այդ առնչությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)