Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հասարակություն
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի մթնոլորտային բարձր ճնշման դաշտով: Այս գիշեր արևելյան շրջաններում տեղումները կդադարեն և մարտի 24-ին ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, արևշող եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15մ/վ:
Մարտի 24-ին ցերեկն օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա:
MeteoTV-ին հիշեցնում է, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից քամու ուժգնացման հետևանքով հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին ձյան բերվածքի պատճառով մերկասառույց, առանձին վայրերում՝ մառախուղ:
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ:Քամին 2-7մ/վ, առավոտյան տեղ-տեղ հնարավոր է մառախուղ: Ցերեկը +10+12, երեկոյան +4+6:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը