Պեկինից ներկրված 249 ավտոբուսներից մի մասն այսօր արդեն սպասարկելու են Երևանի բնակիչներին
Հասարակություն
Երևանում կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը բարելավելու նպատակով Հայաստանի և Չինաստանի համագործակցության շրջանակներում, Չինաստանի մայրաքաղաք Պեկինից ներկրված 249 ավտոբուսներից մի մասն այսօր արդեն սպասարկելու են Երևանի բնակիչներին:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն այսօր արդեն դուրս կգան երթուղիներ:
Հիշեցնենք նաև, որ երեկ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանրապետության հրապարակում անցկացվելիք միջոցառման՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 ավտոբուսների հանձնման և ընդունման պաշտոնական արարողության կապակցությամբ, այսօր ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ն հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը