Հազարավոր մեքսիկացիներ դիմավորել են Հռոմի պապին
Աշխարհ
Գուանախատոյի օդանավակայանում հազարավոր կաթոլիկներ դիմավորել են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ին, որն առաջին անգամ է հովվապետական այցով ժամանել Մեքսիկա, հաղորդում է BBC–ն։
Նախքան Մեքսիկա ժամանումը Հռոմի պապը դատապարտել է թմրադեղերի առևտուրը, որը հսկայական չափերի է հասել Մեքսիկայում և որը հանգեցրել է քրեական պատերազմի, հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Քահանայապետը մեքսիկացիներին հորդորել է «հաղթել այդ չարիքը և վերջ դնել փողի պաշտամունքին, որը մարդկանց ստրուկներ է դարձնում»։
Մեքսիկայում մոտ 95 միլիոն կաթոլիկներ կան, որոնք Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, և աշխարհում Բրազիլիայից հետո այդ երկիրը երկրորդն է կաթոլիկական եկեղեցու հետևորդներով։
Մեքսիկա եռօրյա այցից հետո, Հռոմի պապը կմեկնի Կուբա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ