Հարցվածների մեծ մասը ողջունել է «Եվրատեսիլ»-ը բոյկոտելու որոշումը
Հասարակություն
Լուրեր.com լրատվական կայքը հարցում էր անցկացրել՝ «Ինչպե՞ս եք գնահատում «Եվրատեսիլ-2012»-ը բոյկոտելու Հայաստանի որոշումը» հարցադրմամբ: Հարցման արդյունքում մեծամասնությունը դրական է արտահայտվել «Եվրատեսիլ-2012»-ին չմասնակցելու որոշման վերաբերյալ։ Այս տարբերակի օգտին քվեարկել է 1460 մարդ: Հարցման մասնակիցներից 670-ը բացասական են գնահատել չմասնակցելու որոշումը: «Ինձ համար միևնույնն է» տարբերակն ընտրել է 410 մարդ, «պատասխանը միանշանակ չէ»՝ 110 մարդ, «չեմ կողմնորոշվում» և «այլ» տարբերակներն ընտրել է երեսունական մարդ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային հեռուսատեսությունը մարտի 7-ին պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի Բաքվում տեղի ունեցող «Եվրատեսիլի» այս տարվա միջոցառմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը