Ավարտվել է դեպի Մարս թռիչքի ուսումնասիրությունը
Աշխարհ
Երեկ Մոսկվայում ավարտվել է «Մարս-500» փորձարկումը, որի նպատակը դեպի Մարս թռիչքի ուսումնասիրությունն էր:
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, երեք ռուսաստանցուց, մեկական ֆրանսիացուց, իտալացուց եւ չինացուց կազմված միջազգային խումբը 520 օր է անցկացրել տիեզերքում:
Փորձը բաղկացած էր երեք մասից՝ թռիչքը դեպի Մարս, այդ մոլորակի վրա ապրելն ու վերադարձը Երկիր:
Այն մեկնարկել է 2010 թ. հունիսին: Նպատակն էր հետազոտել փակ տարածության ազդեցությունն անձնակազմի աշխատունակության եւ հոգեբանական վիճակի վրա:
Նախաձեռնության ընթացքում կատարվել են ավելի քան 100 գիտական փորձարկումներ, այդ թվում՝ նաեւ տիեզերագնացների շարժը Մարսի մակերեւույթին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ