Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը միակողմանի գնահատականներ է պարունակում. Ռուսաստանի ԱԳՆ
Մերձավոր Արևելք
Սիրիայում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը երկրում տիրող իրավիճակի միակողմանի գնահատական է պարունակում և անտեսում է միջազգային հանրության՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև չի ներառում Մոսկվայի առաջարկները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը։
«Փաստաթղթում բռնությունների համար մեղադրվում է միայն սիրիական կառավարությունը, իսկ ընդդիմության զինված խմբավորումների նկատմամբ որևէ պահանջ ներկայացված չէ»,- ասված է հայտարարությունում։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի պատվիրակությունը ստիպված է եղել բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ Չինաստանի և Կուբայի պես դեմ քվեարկել։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում ասված է նաև, որ պաշտոնական Մոսկվան շարունակելու է բոլոր կողմերից պահանջել դադարեցնել ռազմական գործողությունները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)