Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին 

Դինքն ապրեց ու մահացավ տաբուներ վերացնելով. «Ակոսի» խմբագրապետի սպանության տարելիցն է

Թուրքիա

Մշտապես պայքարող և դիմադրող, իսկական հայրենասեր և պարզապես մեծ Հայ. հենց այսպիսին էր պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը, ում մահվան 8-րդ տարելիցը լրանում է այսօր:

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ Դինքը սպանվեց թուրք դավադրի ձեռքով, ով անգամ համարձակություն չունեցավ նայել իր զոհի աչքերի մեջ և միայն հետևից երեք գնդակ արձակեց նրա գլխին: Կրակելուց հետո մարդասպանը գոչեց «գյավուր»՝ հիմք տալով մտածելու, որ սպանությունը կատարվել է ազգայնական հողի վրա: Հետագայում, սակայն, հայտնի դարձավ, որ Թուրքիայում հայերի ու հայկական հարցի նկատմամբ առկա տաբուն կոտրելու ջատագովի՝ Հրանտ Դինքի սպանությունը մանրամասն ծրագրավորված հանցագործություն էր, որում իր ոչ փոքր մասնաբաժինն ուներ նաև թուրքական պետությունը: Սպանությանը հաջորդող ութ տարվա ընթացքում, սակայն, պոլսահայ մտավորականի սպանության թնջուկն ավելի խճճվեց, մեկը մյուսին հաջորդող դատական նիստերի ընթացքում հարցաքննվեցին և կալանավորվեցին հանցագործության իրականացման մեջ ներքաշված միայն մանր չինովնիկները, իսկ դրա իրական մեղավորներն ու կազմակերպիչները մինչև օրս շարունակում են մնալ վարագույրի այն կողմում…

Ո՞վ էր Հրանտ Դինքը

Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: 1961 թվականին' 7 տարեկանում, տեղափոխվում է Ստամբուլ: 1996 թվականին Դինքը հիմնադրում է «Ակոս» պարբերականը, որը տպագրվում էր երկու լեզվով՝ հայերեն և թուրքերն: Նպատակը մեկն էր՝ նպաստել թուրքական ու հայկական հասարակությունների' միմյանց առավել լավ ճանաչելուն: Պատահական չէ, որ Դինքը մշտապես կրկնում էր. «Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ճանաչեն, նախապաշարումները կկոտրվեն»:

Դինքը ոչ միայն լավ հայ էր, այլ նաև իսկական քաղաքացի: Ապրելով Թուրքիայում՝ նա երբեք իրեն չէր օտարում այդ երկրից և անում էր ամենը թուրքական պետությունը վերափոխված տեսնելու համար: Իր մասին նա ասում էր. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։ Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառներն առնվազն երկու անգամ ավելի են»:

Թուրքիայում արտահայտած մտքերի ու արած բացահայտումների համար Դինքը կյանքի վերջին տարիներին սկսել էր ծայրահեղ ազգայնականների կողմից բացահայտ, իսկ պաշտոնյաների կողմից քողարկված սպառնալիքներ ստանալ: Շատերը նրան հորդորում էին լքել Թուրքիան՝ փրկելով իր կյանքը, սակայն արդարության մարտիկը երբեք չէր ենթարկվում այդ հորդորներին և բարկանում էր՝ կրկնելով. «Սա իմ երկիրն է»: «Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն պահերին, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այս պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել... Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք, ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թվականին մեր պապերը... Առանց իմանալու դեպի ուր... քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել... տանջվելով և ապրելով նրանց վիշտը... Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը»,- ասում էր Դինքը:

Նա, ով երազում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Դինքի ողջ գործունեությունն ուղղված էր Հայաստանի և Թուրքիայի միջև անջրպետի վերացմանը: Նա վստահ էր, որ թուրքական պետությունում Ցեղասպանության հետ առերեսումը հնարավոր է միայն երկրի ներսից եկող ճնշմամբ: 2005 թվականին «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ Թուրքիայի ժողովրդի մերժումը պայմանավորված է իրականության չիմացությամբ:

Նա սաստիկ զայրանում էր, երբ խնդրի քննարկմանը կցվում էին որևէ երրորդ պետության ներկայացուցիչներ: «Մեր իրականությունը միայն մյուսների ընդունելո՞վ է իրականություն դառնալու: Արդյոք մեր ներաշխարհը կհանդարտվի, եթե մեր իրականությունը շարունակի թեմա մնալ տեղի ունեցած ողբերգության ականատես պետությունների ընդունելու արդարամտության կամ չընդունելու անարդարության միջև: Նրանց ժանգոտված խի՞ղճն է կարողանալու մաքրել մեր սրտերը: Թող մեր իրականությունը մեզ մնա, նրանց ժանգոտված խիղճն էլ՝ նրանց»:

Ժամանակակից Թուրքիայում Դինքը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության ու ազատության խորհրդանիշը: Նրա կյանքն ու հատկապես մահը հիմնաքարային նշանակություն ունեցան երկրում շատ տաբուների վերացման համար: Ու թեպետ արդեն ութ տարի է՝ նա այլևս մեզ հետ չէ, սակայն խաղաղասեր աղավնու համբավը վայելող Դինքի հիշտակը դեռ վառ է, հույզերը նրա անվան հետ կապված՝ դեռ փոթորկուն, նրա սկսած գործը՝ շարունակական: Այն, ինչ նա չհասցրեց անել կենդանության օրոք, արեց մահվանից հետո՝ Թուրքիայի հազարավոր քաղաքացիների սրտերում վեր հանելով համամարդկայինը, բարին, արդարը… Մտնելով նրանց հոգիների մեջ, նա արթնացրեց նրանց ընդարմացած խիղճը՝ մղելով դեպի փողոցներ և ստիպելով ի լուր աշխարհի բղավել. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս Դինք ենք»:

Պատրաստեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօր
Ամենադիտված