Մագնիսական հորձանուտը խառնել են թռչող ափսեի հետ (տեսանյութ)
Տեսանյութեր
Վերջերս Nasa-ին պատկանող SDO (Solar Dynamics Observatory) կոչվող «արևային» զոնդի միջոցով նկարահանվել է մի հետաքրքիր տեսանյութ, որը հայտնվել է համացանցում: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է սև շրջանի նման գնդաձև օբյեկտը թռչում արևից: Kosmonews.ru-ի հաղորդմամբ՝ այդ տարօրինակ երևույթը միանգամից կապվել է այլմոլորակայիների հետ, սակայն բացատրությունը շատ ավելի պարզ է եղել:
Տեսանյութում ընդամենը մագնիսական հորձանուտ է արձանագրված, որը նույնն է՝ ինչ երկրային փոթորիկը։ Այս երևույթն արեգակի մակերեսի վրա պատահում է շատ հազվադեպ: Կարևորն այն է, որ այդ շրջանի տրամագիծը մոտ 20000 կմ է, ինչը ևս մեկ ապացույց է, որ դա թռչող ափսե չէ, քանի որ հակառակ դեպքում այդ ափսեն կունենար ահռելի մեծություն:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն