Բողոքի ցույցեր Պակիստանում
ԱՄՆ
Պակիստանի իշխանությունների կողմից Աֆղանստան ՆԱՏՕ-ի ուժերին բեռներ մատակարարելու համար իր տարածքը կրկին տարանցիկ ճանապարհ դարձնելու թույլտվությունը, ժողովրդի փողոց դուրս գալու պատճառ է դարձել։
Կարաչի և Լահոր քաղաքներում կազմակերպված ցույցերի ժամանակ հակաամերիկյան կոչեր են հնչել, հաղորդում է BBC–ն։
Հիշեցնենք, որ անցյալ նոյեմբերին Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ–ի կործանիչները ռմբակոծել էին Պակիստանի սահմանին գտնվող ոստիկանական անցակետը, ինչի հետևանքով 24 պակիստանցի զինվոր էր զոհվել։
ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հայտարարել էր, որ դա սխալմունք է եղել, սակայն Պակիստանի իշխանությունները փակել էին ՆԱՏՕ–ի զորքերին բեռներ մատակարարելու տարանցիկ ճանապարհը։
Սակայն վերջին օրերին Պակիստանի իշխանությունների կողմից տարանցիկ ճանապարհը վերաբացելու վերաբերյալ տեղեկությունների պատճառով ժողովրդի մոտ դժգոհության ալիք է բարձրացել։
Նշենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ–ի զորքերին մատակարարվող բեռների մեկ երրորդը տեղափոխվում է Պակիստանի տարածքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)