Հայաստանը մասնակցել է Բոլոնիայի մանկական գրքի միջազգային ցուցահանդեսին
Գիտություն և Մշակույթ
Իտալիայի Բոլոնիա քաղաքում ս. թ. մարտի 19-22-ը անցկացվել է մանկական գրքի միջազգային 49-րդ ցուցահանդեսը, որին Հայաստանը առանձին տաղավարով մասնակցել է առաջին անգամ: Աշխարհի 66 երկրների շարքում հայ հրատարակիչները, գրողներն ու գրավաճառները հեղինակավոր այդ տոնավաճառում ներկայացրել են Հայաստանում տպագրված շուրջ 250 անուն մանկական գրականություն, հանդիպումներ են ունեցել արտերկրի իրենց գործընկերների հետ, հանդես են եկել շնորհանդեսներով: Ներկայացվել են «Հայ գրատպության 500-ամյակ» և «Երևանը գրքի 2012 թ. մայրաքաղաք» ծրագրերը, կայացել է «Մանկական գրականությունը Հայաստանում» թեմայով շնորհանդեսը, ինչպես նաև ներկայացվել են մանկագիր Նունե Սարգսյանի գրքերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում