Առավոտ. «Իրենց հրաժարականների մասին թերթերից են իմանում»
Հայկական Մամուլ
«Ակնհայտ է, որ ինչ–որ բաներ հասարակության առջև չեն ասում, իսկ ես տեղյակ եմ նաև, որ հենց իշխող կուսակցությունների նույնիսկ բարձրաստիճան անդամների առջև չի ասվում, այսինքն՝ նրանք էլ վերջին պահից թերթից և համացանցից են իմանում՝ ով է հրաժարական տվել, և որ այդ «ով ա»-ն հենց ինքն է։ Այս պայմաններում թափանցիկության կամ կոլեգիալ ղեկավարման մասին չենք կարող խոսել։
Ուրեմն որտեղի՞ց պիտի ինձ մոտ համոզում առաջանա, որ այս փոփոխությունները ծառայում են երկրի ժողովրդավարացմանը և ոչ թե սեփական իշխանության վերարտադրմանը և հավերժացնելուն»,– «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը»,– գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ