Գազայում շարունակվում է էներգետիկ ճգնաժամը
Աշխարհ
Հազարավոր պաղեստինցիներ բողոքել են նավթի խնդրի և Իսրայելի կողմից շրջափակման ենթարկվելու կապակցությամբ։ Ուրբաթ օրվա նամազից հետո «Համասի» առաջնորդությամբ կազմակերպված բողոքի ցույցում միջազգային հանրությանը կոչ է արվել քայլեր ձեռնարկել Իսրայելի կողմից շրջափակումը վերացնելու ուղղությամբ, հաղորդում է BBC–ն։
Եգիպտոսից նավթի ներմուծումը վերականգնելու համար մարդիկ պահանջել են ուղիղ ճանապարհ բացել դեպի Գազա։ Ցուցարարները նշել են, որ Պաղեստինի նախագահ Մահմուտ Աբասը պատասխանատու է այդ իրադարձությունների և ստեղծված իրավիճակի համար։
Մյուս կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Մաքսվել Գեյլրդը նշել է, որ էլեկտրականության բացակայության պատճառով Գազայում խաթարվել է բնականոն կյանքը։
Գեյլրդը հայտարարել է, որ «Գազայում գտնվող հիվանդանոցները, շտապօգնությունը և արտակարգ իրավիճակների ջոկատներն աշխատում են շատ ծանր պայմաններում։ Ջրի մատակարարման կենտրոնները չեն աշխատում և կոյուղիների դատարկման կենտրոնները չեն գործում։ Գազան շրջափակող վտանգն օրըստօրե մեծանում է»։
Եգիպտոսի իշխանությունները համաձայնվել են դիզվառելիք մատակարարել Գազա՝ ստեղծված իրավիճակը թեթևացնելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ