Ծննդյան տարեդարձի տոնը վերածվել է ողբերգության
ԱՄՆ
Այսօր՝ մարտի 24-ին, ԱՄՆ Չարլստոն քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 8 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, հայտնել է CNN հեռուստաալիքը։
Տանը եղած մարդկանցից հաջողվել է փրկվել միայն մեկ կնոջ և մեկ երեխայի, որոնք երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց։ Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հրդեհի մասին ահազանգել է ողջ մնացած կինը՝ հարևան տանից։
Նախնական տվյալներով՝ այդ տանը նշվել է մեծահասակներից մեկի ծննդյան տարեդարձը։ Հայտնում են նաև, որ հրդեհի հետևանքով մահացածները հնարավոր է՝ բարեկամներ են եղել։ Ենթադրվում է նաև, որ բոլոր երեխաները եղել են 8 տարեկանից ցածր հասակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)