Աստղագետները հայտնաբերել են արտասովոր ձևի գալակտիկա
Աշխարհ
Ավստրալացի աստղագետները հայտնաբերել են արտասովոր ձևի գալակտիկա:
Մինչ այդ, հայտնի էին միայն էլիպսաձև, պարուրաձև և քաոսային գալակտիկաներ: Նրանց հաջողվել է բացահայտել մի գաճաճ գալակտիկա, որը վերը նշված ոչ մի ձևի չի նմանվում, քանի որ ուղղանկյուն է:
Kosmonews.ru-ի փոխանցմամբ այս «բնության հրաշքը» տեղակայված է Էրիդանա համաստեղության մեջ, և մեր մոլորակից գտնվում է 70 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա: Պարզվել է, որ ուղղանկյունաձև գալակտիկան առաջացել է երկու գաճաճ գալակտիկաների բախման արդյունքում: Աստղագետները նշում են նաև, որ մոտ 3 միլիարդ տարի հետո Անդրոմեդա գալակտիկայի հետ բախման հետևանքով մեր գալակտիկան նույնպես կարող է դառնալ ուղղանկյունաձև:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ