Սինգապուրում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և նրա կնոջ անունով ծաղիկ է անվանակոչվել
Աշխարհ
Ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և նրա կնոջ՝ Սինգապուրում ծաղիկ է անվանակոչվել։ Բան Կի Մունը կնոջ հետ այցելել է Սինգապուրի օրխիդեաների ազգային պարկ, որտեղ մասնագետները նրանց անունով անվանակոչել են «վանդա» տեսակի հիբրիդային ծաղիկներից մեկը, հաղորդում է Itar-Tass–ը։
Սինգապուրի ծաղիկների ազգային պարկում իրենց անուններով անվանակոչված ծաղիկներ ունեն Էլթոն Ջոնը, արքայադուստր Դիանան, դերասան Ջեքի Չանը և Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան։
Վանդա տեսակն (Vanda) իր մեջ ներառում է ավելի քան 50 տեսակի օրխիդեաներ, որոնք վայրի բնությունում հանդիպում են Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Հարավային Չինաստանի և Հյուսիսային Ավստրալիայի արևադարձային վայրերում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ