Սիրիայում 54 մարդ է սպանվել
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտնել են, որ նախօրեին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է 54 մարդ, հաղորդում է BBC-ն:
Ընդդիմադիրներից 25-ը սպանվել է Հոմս քաղաքում, 19-ը՝ Իդլիբ նահանգում:
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, թեև ՍԻրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը օրեր առաջ գործադրեց բոլոր ջանքերը՝ իշխանություններին ու ընդդիմությանը հաշտեցնելու համար: Վերջինս այժմ գտնվում է Մոսկվայում, որտեղ երեկ հանդիպել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)