Օբաման այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմաններ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահման և հանդիպել այնտեղ տեղակածվալ ամերիկյան զորքերի զինծառայողների հետ: Այցի վերաբերյալ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Հարավային Կորեան հայտարարել էր տիեզերական արբանյակի թողարկման մասին, հաղորդում է BBC-ն:
Օբաման ռազմական ուղղաթիռից ուսումնասիրել է 38 կմ երկարություն ունեցող ապառազմականացված գոտին, որտեղով անցնում է աշխարհի ամենապաշտպանված սահմաններից մեկը:
Օբաման Սեուլ է ժամանել 3-րյա այցով: Հիշեցնենք, որ պաշտոնական Փխենյանը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակի կապակցությամբ պատրաստվում է տիեզերական արբանյակ բաց թողնել: ՄԱԿ-ը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դատարապտել են այդ որոշումն, իսկ Ճապոնիան հետաձգել է երկրի պետական տոները՝ արբանյակի թողարկման ժամանակ հնարավոր արտակարգ իրադրությանը պատրաստ լինելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ