Չավեսը կրկին մեկնել է Կուբա՝ բուժման նպատակով
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին մեկնել է Կուբա՝ բուժման նպատակով: Այնտեղ նա պետք է շարունակի ռադիոթերապիայի բուժման կուրը:
Նախագահի՝ Կուբա մեկնելու մասին հայտարարվել է հանկարծակի:
«Մեկնում եմ Հավանա՝ բուժումն ավարտելու և ամբողջությամբ ապաքինվելու նպատակով»,- հայտարարել է Չավեսը՝ խոստանալով մի քանի օրից ետ վերադառնալ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին Չավեսը Հավանայում ենթարկվել էր վիրահատության՝ չարորակ նորագոյացության կապակցությամբ, ինչից հետո 4 կուրս քիմիոթերապիա է անցել: Հոկտեմբերին նա հայտարարեց, որ ամբողջությամբ ապաքինվել է, սակայն մի քանի ամիս անց բժշկական հետազոտությամբ նրա մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել նույն տեղում: Փետրվարի վերջին ուռուցքը կրկին հեռացվել էր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ