«Հրապարակ». Հայտնի չէ
Հայկական Մամուլ
«Հրապարակը» գրում է. «Դեռ սեպտեմբերին վնասազերծված՝ բարձրաստիճան պաշտոնյաների տները թալանելու մեջ կասկածվող ավազակային բանդայի հետ չնայած ավանդույթի ուժով կապեցին մի շարք նմանատիպ հանցագործություններ, սակայն առայժմ որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել։
ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, որը նույնպես բանդայի «զոհերից» է, երեկ մեր թղթակցին ասել է, որ գործից «ձեն–ծպտուն» չկա, և իր առանձնատնից գողացված իրերն էլ մինչ օրս գտնված չեն։ Նա ասել է նաև, որ գործի շրջանակներում ընդամենը մեկ անգամ են ոստիկանները հանցախմբի անդամներից մեկին բերել իր տուն՝ առերեսման և հանցագործությունը նկարագրելու համար։ «Դրանից հետո ոչ մի բան ինձ հայտնի չէ։ Դե, հիմա գործը քննչականում է, երևի մի բան հայտնի դառնա, մեզ էլ կտեղեկացնեն»,– ասել է նա»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ