Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցների ենթակա բելառուսցիների ցուցակը
Աշխարհ
«Եվրամիության պաշտոնական ամսագրում» թարմացվել է բելառուսական գործարարների ու ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ տարածվում են Եվրամիության պատժամիջոցները, գրում է Wall Street Journal-ը:
«Բելառուսցիների ցուցակի ընդլայնման որոշումը կայացվել է երկրում բացասական քաղաքական միտումների առկայության պատճառով»,- ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Այդ պատժամիջոցները ենթադրում են ընկերությունների բանկային հաշիվների սառեցում և Եվրամիության անդամ երկրների տարածք մուտք գործելու սահմանափակումներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ