«Չորրորդ Ինքնիշխանություն».Որոշել է մեկնել Հայաստանից
Հայկական Մամուլ
««ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանում օլիգարխի համարում ունեցող ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, պատրաստվում է լքել հանրապետությունը։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա այս օրերին զբաղված է իր ունեցվածքի, մասնավորապես Հայաստանում եղած անշարժ գույքի վաճառքով։
Ավելացնենք, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ Լևոն Սարգսյանը տարբեր բանկերից մեծ վարկեր է վերցրել, և հիմա որոշակի դժվարություններ են առաջացել այդ պարտքերը փակելու հետ։ Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն այլևս դադարել է առաջվա պես սիրել Լևոն Սարգսյանին, իսկ սա նվազագույնը նշանակում է, որ գալիք խորհրդարանում Ալրաղացի Լյովն այլևս ներկայացված չի լինի։ Ինչ վերաբերում է նրա՝ Հայաստանը լքելու խոսակցություններին, ապա, մեր տեղեկություններով, նա պատրաստվում է հանգրվանել եվրոպական որևէ երկրում»,– գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ