ԱՊԼ գագաթնաժողովում Ասադի հրաժարականի հարցը չի քննարկվելու. ԱՊԼ գլխավոր քարտուղար
Մերձավոր Արևելք
«Բաղդադում կայանալիք ԱՊԼ գագաթնաժողովում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի հարցը չի քննարկվելու»,- նշված է «Ալ Հայաթ» թերթին ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի տված հարցազրույցում:
Արաբական երկրների լիգայի (ԱՊԼ) 23-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մոտակա հինգշաբթի օրը` մարտի 29-ին, Բաղդադ քաղաքում: Ալ-Արաբիի խոսքերով` ԱՊԼ անդամ երկրները մտադիր են ընդհանուր դիրքորոշում մշակել սիրիական ճգնաժամի կապակցությամբ, որպեսզի կրկին դիմեն ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ` «Սիրիայում տեղի ունեցող բռնությունները դադարեցնելուն ուղղված բանաձևի ընդունման համար»:
Նա հայտնել է նաև, որ բաղդադյան գագաթնաժողովին մասնակցելու է ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանի տեղակալ, պաղեստինցի դիվանագետ Նասեր ալ-Կուդվան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)