Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին 

Դինքի մահվան տարելիցը, Դողու Փերինչեքի դատավարությունն ու հայկական գույքի վերադարձը. Թուրքիայի շաբաթն` ամփոփ

Թուրքիա

Հունվարյան նախավերջին շաբաթը Թուրքիայում աչքի ընկավ տարատեսակ դեպքերով, միջոցառումներով և թուրք պաշտոնյաների հայտարարություններով, որոնց զգալի մասն անուղղակիորեն անդրադառնում էր նաև Հայաստանին ու հայերին: «Արմենպրես»-ն ամփոփել է անցնող շաբաթվա իրադարձությունները՝ առանձնանցնելով դրանցից առավել ուշագրավները:

Այս շաբաթը սկսվեց Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքով, որոնց մեկնարկը տրվեց սպանության օրվանից՝ հունվարի 19-ից դեռևս մի քանի օր առաջ և շարունակվեց արդեն դրան հաջորդող օրերին:

Դինքի հիշատակին տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին Թուրքիայի մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Ստամբուլում, Անկարայում, Մալաթիայում, Ադանայում, Ամասիայում, Դիարբեիքրում, Շըրնաքում, Այնթապում և այլն: Ամենաբազմամարդ ցույցը կայացավ Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, որին մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ: Մասնակիցները պահանջեցին առերեսվել Դինքի սպանության և Հայոց ցեղասպանության հետ: Նրանք ընդգծեցին, որ Դինքի իրական մարդասպանները չեն պատժվել և շարունակուÕ ´ են ազատությունը վայելել:

Արարողությանը մասնակցած ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, Ստամբուլի քաղաքապետարան առաջարկ էին ներկայացրել Դինքի անունով անվանակոչել Շիշլիի թաղամասի փողոցներից մեկը, իրենց նման պահվածքի համար խսիտ քննադատության արժանացան մյուս կուսակցականների կողմից: Պոլսահայ մտավորականի մահվան տարելիցի միջոցառումները չանցան առանց միջադեպերի: Դինքի ծննդավայր Մալաթիայում կազմակերպված արարողության ժամանակ անհայտ անձը զենք էր հանել և ուղղել էր հավաքվածների վրա: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ էր կիրառել Դինքի տարելիցին նվիրված քայլերթի մասնակիցների վրա՝ ձերբակալելով 20 մարդու: Իսկ Ամասիայում հիշատակի արարողությանը մասնակցելու և ելույթ ունենալու պատճառով Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Միթհաթ Չելիքը կանչվել էր հարցաքննության:

Դինքի մահվան 8-րդ տարելիցին հայերին ուղղված կոչով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով Հրանտին անվանեց «Անատոլիայի՝ հայերի ու թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար ճանապարհներ փնտրող թանկ մտավորական»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ վարչապետը շեշտել էր, որ անհրաժեշտ է նոր մեկնարկ տալ դրանց: Դավութօղլուի նման հայտարարությունը հայ թուրքագետները որակեցին որպես պարզունակ և արդեն հայտնի մեթոդներով թուրքական խորամանկություն:

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ թուրքական դատարանը չեղյալ է հայտարարել Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու «Էրգենեքոն» դատական գործով 6 տարի ազատազրկման պատիժ կրելուց հետո Դողու Փերինչեքի նկատմամբ ընդունված երկրից դուրս գալու արգելքը: Այսպիսով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության հայատյաց առաջնորդ Դողու Փերինչեքը կկարողանա ներկա գտնվել հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարությանը, որտեղ որպես ներգրավված կողմ Շվեյցարիայից բացի հանդես կգան նաև Հայաստանն ու Թուր քիան: Փերինչեքն ու նրա փաստաբանական պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնեն հունվարի 27-ին:

Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս շաբաթ կայացրեց հերթական որոշումն ընդդեմ Թուրքիայի: Թուրքական պետությունը ՄԻԵԴ-ում պարտվեց իր իսկ երկրի ազատազրկված քաղաքացիներին:

Շաբաթը զերծ չմնած նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ թուրք պաշտոնյաների անհարկի մեկնաբանություններից և հայտարարություններից: Իսլամական համագործակցություն կազմակերպության հարթակից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ խոսեց թուրքական մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով կրկնեց խնդիրը հօգուտ Ադրբեջանի կարգավորելու ադրբեջանաթուրքական զառանցանքը' եւս մեկ անգամ փաստելով, որ Թուրքիան ԼՂ հարցում անկողմնակալ լինել չի կարող:

Հայոց ցեղասպանության տարիներին հայկակական ընտանիքներից խլված գույքը հետ վերադարձնելու նպատակով հայերի նախաձեռնած իրավական պայքարի մասին տեղեկություններն այս շաբաթ լրջորեն անհանգստացրին թուրքական հասարակությանը: Հայերի սկսած իրավական պայքարի մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը սկսեց յուրատեսակ արագությամբ արտատպվել թուրքական ԶԼՄ-ներում: Վերջիններս արձանագրեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերն իրավական ակտիվ պայքարի անցնելու ազդանշաններ են տալիս:

Շաբաթվա վերջին հայտնի դարձավ թուրքական պետության կողմից հայկական մշակութային հուշարձանների և կոթողների պղծման հերթական դեպքի մասին: Պոլսահայ ականավոր ճարտարապետ Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը հայտնաբերվեց Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող տարածքի փլուզված շենքերի շինհրապարակում: Այն մասին, թե ինչպես էր շիրմաքարը հայտնվել այդտեղ, Ստամբուլի քաղաքապետարանը հրաժարվել էր որևէ պատասխան տալ:

Արաքս Կասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօր
Ամենադիտված