«Հայոց աշխարհ».Ակնկալվում է դրական լուծում
Հայկական Մամուլ
«Հայոց աշխարհը» գրում է՝ «Ի՞նչ ակնկալիք ունեք Եվրոպական ժողովրդական կուսակցության բյուրոյի նոյեմբերի 8–ի նիստից, որին դուք էլ եք հրավիրված։
Պատասխանելով «Հայոց աշխարհի» հարցին ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ երեկ նշեց. «Եվրոպական ժողովրդական կուսակցության փակ նիստին հրավիրված են այս կառույցին անդամակցելու հայտ ներկայացրած հայաստանյան չորս կուսակցությունների՝ ՀՀԿ–ի, «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի» և «Ժառանգության» ներկայացուցիչները. Հանրապետականից ՝ վարչապետը, ՕԵԿ–ից՝ Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ–ից՝ ես։
Մենք համադրել ենք մեր կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ, և պիտի ասեմ, որ արժեքների մեծ ընդհանրություն կա։ Լավատես եմ, կարծում եմ՝ «Բարգավաճ Հայաստանի» հայտը, որ քննարկվելու է նոյեմբերի 8–ի բյուրոյի նիստում, դրական լուծում կստանա»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ