ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Արտաքին Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը վաղը` մարտի 26-ին, կմեկնի Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին:
Այցի ծրագրում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում