Ռուսաստանը ցանկացած կերպով կսատարի Սիրիայում Անանի առաքելությանը. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստան
Ռուսաստանը ցանկացած կերպով կսատարի ՄԱԿ և ԱՊԼ` Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` Անանի հետ բանակցություններ վարելու ժամանակ:
Զրույցը տեղի է ունենում Մոսկվայի «Վնկուկովո-2» օդանավակայանում, որտեղից էլ այսօր ՌԴ նախագահը ծրագրվածի պես մեկնելու է նախ Սեուլ, ապա` Նյու-Դելի:
Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների ավարտից հետո Քոֆի Անանը պաշտոնական այցով մեկնելու է Պեկին: Հիշեցնենք, որ Չինաստանը` Ռուսաստանի հետ միասին, վերջին 6 ամիսների ընթացքում արդեն 2 անգամ օգտագործել է ՄԱԿ ԱԽ մշտական անդամի վետոյի իր իրավունքը` Սիրիայի հարցով երկու բանաձևերի քննարկումների ժամանակ` վախենալով, որ այնտեղ կկրկնվի լիբիական սցենարը` արտաքին ռազմական միջամտության առումով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)