Իտալիայի հյուսիսում ձնահյուսի հետևանքով 2 մարդ է մահացել
Աշխարհ
Այսօր՝ մարտի 25-ին, Իտալիայի հյուսիսում գտնվող Ալպյան լեռներում ձնահյուսի հետևանքով 2 մարդ է մահացել, հայտնում են իտալական ԶԼՄ–ները։ Մահացածներից մեկը եղել է Իսպանիայի, մյուսը՝ Իտալիայի քաղաքացի։
Եվս 2 մարդ, որոնք Գերմանիայի քաղաքացիներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են իտալական Բոլցանո և Մերանո քաղաքների հիվանդանոցներ։
Մահացածները և վիրավորները զբաղվել են սկի–ալպինիզմով, որը սպորտի և ակտիվ հանգստի տեսակ է. դրանում միաձուլվում են լեռնադահուկային սպորտն ու լեռնագնացությունը, հայտնել է Adnkronos գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ