Թալիբները սպառնում են ոչնչացնել պակիստանցի խորհրդարանականներին
Աշխարհ
Պակիստանի թալիբները սպառնացել են իրագործել պակիստանցի խորհրդարանականներին ֆիզիկապես ոչնչացնելու իրենց սպառնալիքները, եթե վերջիններս թույլ տան Պակիստանի ցամաքային և օդային տարածքը բացել ՆԱՏՕ–ի ուժերի համար։ Այսօր այս մասին է հայտարարել «Թալիբան» շարժման ներկայացուցիչը, հայտնում է Интерфакс–ը։
«Եթե պատգամավորները որոշում ընդունեն Պակիստանի տարածքով ՆԱՏՕ–ի կողմից Աֆղանստան բեռնափոխադրումներ կատարելու իրավունքի վերականգնման մասին, մենք հարձակումներ կգործենք խորհրդարանականների և նրանց տերերի վրա»,– հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Պակիստանն արգելել էր ՆԱՏՕ–ի ներկայացուցիչներին բեռնափոխադրումներ իրականացնել իր ցամաքային և օդային տարածքներով այն բանից հետո, երբ ամերիկյան անօդաչու սարքը 2011–ի նոյեմբերին ռմբակոծել էր պակիստանյան զորքերի դիրքերը։ Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով զոհվել էր 24 աֆղան զինծառայող։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ