Հալեպի Աշրաֆիե թաղամասը ռմբակոծությունների թիրախում է հայտնվել
Մերձավոր Արևելք
Հալեպի Աշրաֆիե թաղամասը հունվարի 25-ին զինված ահաբեկչական խմբավորումների ռմբակոծությունների թիրախում է հայտնվել:
Այս մասին տեղեկանում ենք «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել են 3 խաղաղ բնակիչներ, 11 մարդ վիրավորվել են: Բացի այդ, վնասվել են թաղամասի շենքերը, բնակարաններ, խանութներ ու մեքենաներ:
Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, զինված ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռ է ընկել Հալեպի Թիլել փողոցում՝ Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդարանի և նրա մերձակայքում գտնվող Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցու մոտ, որի հետևանքով 3 քաղաքացի էր զոհվել, եղել էին վիրավորներ, ինչպես նաև վնասվել էին թաղամասի շինությունները և մեքենաները:
Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան