Բայկոնուրից տիեզերք է արձակվել ամերիկյան Intelsat-22 արբանյակը
Աշխարհ
«Պրոտոն-Մ» հրթիռ–կրիչը, բեռնված լինելով Intelsat 22 ամերիկյան հեռահաղորդակցության արբանյակով, տիեզերք է ուղարկվել Ղազախստանում գտնվող Բայկոնուր տիեզերակայանից։
«Հրթիռն արձակվել է։ Արդեն տեղի է ունեցել ուղեկցող բլոկի անջատման գործընթացը»,– «Ինտերֆաքս»–ի հետ զրույցում հայտնել է Խռունիչյովի անվան Տիեզերական կենտրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Intelsat 22–ը հեռահաղորդակցության արբանյակ է՝ ստեղծված Boeing ավիաընկերության կողմից Intelsat համաշխարհային օպերատորի պատվերով։ Այն կշռում է 6.4 տոննա և ստեղծված է 702MP պլատֆորմի վրա։ Արբանյակը ստեղծվել է տեսաձայնային հաղորդագրությունների փոխանցման համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ