Ամերիկացի զինծառայողի կողմից սպանված աֆղանցիների հարազատները ԱՄՆ–ից փոխհատուցում են ստացել
ԱՄՆ
ԱՄՆ–ի իշխանությունները փոխհատուցում են տվել ամերիկացի զինծառայող Ռոբերտ Բեյլսի կողմից սպանված 17 աֆղանցիների ընտանիքներին, հաղորդում է Associated Press–ը։
Զոհերի հարազատները դրամական փոխհատուցումը ստացել են նախօրեին՝ Կանդահարի նահանգապետի աշխատասենյակում։ Ըստ AP–ի՝ զոհերի հարազատները 50 հազար դոլար են ստացել, իսկ վիրավորներինը՝ 11 հազար դոլար, որոնք դրված են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ցավակցական ուղերձով ծրարների մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 11–ի գիշերը 38–ամյա ամերիկացի զինծառայող Ռոբերտ Բեյլսը դուրս էր եկել Կանդահարում գտնվող ամերիկյան ռազմաբազայի տարածքից և սպանել էր մոտակա բնակավայրի 17 բնակիչների։ Սպանության հնարավոր դրդապատճառներ են համարվում անսթափ վիճակում գտնվելը, կնոջ հետ վեճը, ինչպես նաև զինծառայակցի վիրավորվելը։ Մարդասպան զինծառայողն այս պահին գտնվում է Կանզաս նահանգի Ֆորտ–Լիվենոուրտ բազայում։ Ուրբաթ օրը նրան պաշտոնապես մեղադրեցին 17 մարդու կանխամտածված սպանության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)