Չինաստան. Ավելի քան քառասուն հանքափոր դուրս է բերվել գետնի տակից
Աշխարհ
Չինաստանի կենտրոնական մասերում երեկ ածխահանքերից մեկում հանքահորի պայթյունի հետևանքով գետնի տակ մնացած հանքափորների դուրս բերման աշխատանքները շարունակվում են։
Առայժմ, 44 մարդ դուրս է բերվել փլուզված հանքահորից։ 14 հանքափորների հաջողվել է միանգամից դուրս բերել փլուզված վայրից, այնուհետև ևս յոթ մարդ միանգամից դուրս են բերվել։ Այսպիսով, ներկայումս փլուզված հանքահորում գտնվում է մեկ մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ փլուզման պատճառով զոհվել է ութ մարդ և մեկը համարվում է անհայտ կորած։ Դեպքի ժամանակ հանքավայրում եղել է 75 մարդ: Ինչպես հաղորդում են չինական ԶԼՄ-ները, փլուզմանը նախորդել է երկրաշարժ։ Հաղորդում է BBC լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ