Հայաստանում Իրաքի դեսպանատուն ունենալն անհրաժեշտություն է. իրաքահայեր
Արտաքին Քաղաքական
Իրաքը Հայաստանում դեսպանատուն բացելու ցանկություն է հայտնել, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ղազախստանում Իրաքի դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքերը։
Լուրեր.com-ը խնդրո առնչությամբ զրուցեց «Իրաքահայերի ընտանեկան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, արևելագետ Երվանդ Մինասյանի հետ, որը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը դեռևս ամիսներ առաջ նամակ է գրել Վրաստանում Իրաքի դեսպանին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում Իրաքի դեսպանատան բացումը խիստ անհրաժեշտություն է։
Բանն այն է, որ այս պահի դրությամբ Հայաստանում է բնակվում ավելի քան 800 իրաքահայ, որոնք Իրաքի քաղաքացիներ են։ Վերջիններս ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ունենում՝ կապված փաստաթղթերի հետ և ստիպված են լինում այդ խնդիրները կարգավորելու նպատակով ամեն անգամ մեկնել Թբիլիսի՝ Վրաստանում Իրաքի դեսպանատուն։
Բացի այդ, Իրաքում կա տասը հազարից ավելի հայկական համայնք։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրաքի դեսպանատուն էր բացվել դեռևս Սադդամ Հուսեյնի ռեժիմի օրոք, որը, սակայն, կարճատև գործունեությունից հետո փակվել էր։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում