Գյումրիում նշեցին Խոսքի ազատության օրը
Հասարակություն
Գյումրիում արդեն 5 տարի է՝ մարտի 25-ին նշում են խոսքի ազատության օրը: 5 տարի առաջ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշպանել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների հարձակումից եւ եթերազրկման սպառնալիքից:
Տոնի առթիվ նախօրեին տեղի է ունեցել պարգևատրում, որի ընթացքում պարգևներ ստացան հասարակաան ակտիվ գործնեություն ծավալած Լալա Ասլիկյանը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը, լրագրող և հրապարակախոս Վահան Իշխանյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և այլք:
Միջոցառմանը ներկա էին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Լրագիր» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը