Սանտորումի նախընտրական տեսանյութում Օբաման համեմատվում է Ահմադինեժադի հետ (Տեսանյութ)
ԱՄՆ
Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատոր Ռիկ Սանտորումի նախընտրական շտաբը ցուցադրել է մի տեսանյութ, որտեղ նախագահ Օբամայի պատկերի փոխարեն էկրանին հայտնվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Տեսանյութը պատրաստել է Սանտորումի նախընտրական շտաբը, գրում է LATimes–ը։
Տեսանյութը, որը կոչվում է «Օբամավիլլ» (Obamaville), վերաբերում է այն բանին, թե ինչ տեղի կունենա հետագայում, երբ Օբաման վերընտրվի նախագահ։ Ահմադինեժադի պատկերի ցուցադրությունը ամերիկացիներին ակնհայտորեն հիշեցնում է Իրանի կողմից ամերիկացիներին սպառնացող վտանգը, որը ավելի կահագնանա, երբ այն կստեղծի միջուկային զենք։
Հանրապետականներն, այդ թվում՝ Սանտորումը, կոշտ քննադատության են ենթարկում Թեհրանի դեմ Օբամայի վարած մեղմ քաղաքականությունը։
Հաղորդվում է, որ Սանտորումի շտաբի կողմից Օբամայի դեմ պատրաստված տեսահոլովակը նախատեսված քարոզչական ութ տեսանյութերից առաջինն է։
Սանտորումը համարվում է հանրապետական մյուս թեկնածու Միտ Ռոմնիի հիմնական հակառակորդը և օգոստոսին կայանալիք հանրապետականների համաժողովի ժամանակ այդ կուսակցության միասնական թեկնածուն լինելու հավակնորդը։
Հանրապետականների միասնական թեկնածուն պայքարելու է նախագահի երկրորդ ժամկետի համար պայքարող Օբամայի դեմ, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը։
ԱՄՆ–ի նախագահական ընտրություններն անցկացվելու է նոյեմբերի 6–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)