ԱԳ փոխնախարարն ընդունել է Քեմբրիջի համալսարանի ուսանողներին
Հասարակություն
Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն, այսօր' մարտի 26-ին, ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրությունում։
Փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Նա հանգամանալից խոսել է նաեւ հարեւան պետությունների հետ հարաբերությունների մասին եւ անդրադարձ է կատարել ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:
Այնուհետեւ փոխնախարար Մնացականյանը եւ ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը