Աֆղանցի զինծառայողը սպանել է կոալիցիոն ուժերի երկու զինվորի
Աշխարհ
ՆԱՏՕ–ն հայտարարել է, որ զինվորական հագուստով անհայտ անձն Աֆղանստանում սպանել է կոալիցիոն ուժերի երկու զինծառայողների, հաղորդում է BBC–ն։
Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավում տեղակայված ռազմաբազայում։ Սպանված զինծառայողների անունները և ազգությունը դեռ հայտնի չէ։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակվողը եղել է աֆղանական բանակի զինծառայող։ Ընդհարումը տեղի է ունեցել երկու կողմերի վիճաբանությունից հետո։
ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը հայտնել է, որ աֆղան զինծառայողը սպանվել է միջազգային ուժերի պատասխան հարվածից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ