Սիրիայի ընդդիմության ռազմական խմբավորումները միավորվելու են մեկ ընդհանուր հրամանատարության ներքո
Թուրքիա
Սիրիական ընդդիմության ռազմական թևի՝ այսպես կոչված «Սիրիական անկախ բանակի» խմբավորումները միավորվելու են մեկ ընդհանուր հրամանատարության ներքո։ Այսօր այս մասին գրել է թուրքական «Սաբահ» օրաթերթը՝ հղում կատարելով Սիրիական անկախ բանակի (ՍԱԲ) հրամանատար Ռիյադ Ասադին։
«ՍԱԲ–ի կազմում, որի ընդհանուր թվաքանակը հայտնի չէ, ներկայումս հաշվվում է մոտ 10 գեներալ և 19–ը զինծառայող՝ գնդապետի կոչումով, որոնք փախուստի են դիմել Սիրիայից և հաստատվել Թուրքիայի տարածքում»,– նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը։
Թուրքիայում Սիրիայից ժամանած փախստականների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցում է 18 հազարը։ Թուրքական իշխանությունները չեն բացառում, որ սիրիացի փախստականների թիվը մոտ ժամանակներս կարող է գերազանցել 100 հազարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)