Չինաստանը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) և ԱՄՆ միջև երկխոսությունը շարունակական է լինելու
ԱՄՆ
«Չինաստանը հույս ունի, որ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) և ԱՄՆ միջև երկխոսությունը շարունակական է լինելու, և կողմերը հարգելու են ձեռք բերված պայմանավորվածությունները»,– հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինթաոն՝ Սեուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը։ Այս մասին է հայտնել հարավկորեական «Սինհուա» գործակալությունը։
ՉԺՀ նախագահն ընդգծել է, որ երկխոսության շարունակումը կնպաստի ԱՄՆ և ԿԺԴՀ միջև առկա հարաբերությունների բարելավմանը։
Չինաստանի և ԱՄՆ–ի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում ընթացող միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։ ԿԺԴՀ և Կորեական թերակզղում առկա միջուկային հիմնախնդիրները Խու Ցզինթաոի և Բարաք Օբամայի հանդիպմանը քննարկված հիմնական թեմաներն են եղել։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ ԿԺԴՀ–ն և ԱՄՆ–ը համաձայնության են եկել, որի շրջանակներում Փհենյանը ժամանակավորապես դադարեցնում է միջուկային փորձարկումները և ուրանի հարստացման աշխատանքները, ինչպես նաև թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ–ի տեսուչներին կրկին ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում՝ փոխարենը ստանալով օգնություն՝ պարենամթերքի տեսքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)