AlJazeera. Առնվազն 19 մարդ է սպանվել Սիրիայում երեկ՝ հակակառավարական ցույցերի ժամանակ
Աշխարհ
Ուրբաթ Սիրիայի տարբեր քաղաքներում՝ մասնավորապես Հոմս քաղաքում շարունակվել են զինված բախումները ցուցարարների և կառավարական զորքերի միջև։ Ըստ ցուցարարների՝ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ։
Հոմս քաղաքի մի քանի հատվածներում նույնիսկ տանկերը ռմբակոծել են։ Քաղաքի գլխավոր հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ վերջին երկու օրերի ընթացքում բազմաթիվ դիակներ են տեղափոխվել հիվանդանոց։ Միևնույն ժամանակ, մի քանի օր առաջ Բաշար Ասադն իր համաձայնությունն էր տվել Արաբական երկրների լիգայի ղեկավարությանը՝ երկրում ռազմական բախումները դադարեցնելու, ամնիստիա հայտարարելու, ընդդիմության հետ բանակցելու և քաղաքական ճգնաժամը թուլացնելու հարցերի շուրջ։ Ուրբաթ, Սիրիայի իշխանությունները քաղբանտարկյալներին ազատ արձակելու դիմաց կոչ էին արել քաղաքացիներին հրաժարվել զինված դիմադրությունից և հանձնել զենք–զինամթերքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ