ՆԱՏՕ–ն ՌԴ տարածքում ռազմաբազաներ հիմնելու մտադրություն չունի. Ռասմուսեն
ԱՄՆ
ՆԱՏՕ–ն ՌԴ տարածքում ռազմաբազաներ հիմնելու մտադրություն չունի։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ РИА Новости–ի կազմակերպած հեռուստակամրջի ժամանակ։
ԱՄՆ–ն հույս ունի, որ ՌԴ Ուլյանովսկ քաղաքում ՆԱՏՕ–ի համար տարանցիկ կետ հիմնելու մասին բանակցությունները հաջողությամբ կպսակվեն։ ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է պայմանագիր ստորագրել Հյուսիս–ատլանտյան դաշինքի հետ, որի համաձայն ՆԱՏՕ–ի ուժերը կկարողանան բեռնափոխադրումներ իրականացնել՝ օգտագործելով ՌԴ տարածքը։ Աֆղանստանից բեռները ՌԴ կտեղափոխվեն օդային տարածքով, իսկ արդեն Ռուսաստանից դրանք երկաթուղու միջոցով կտեղափոխվեն ՆԱՏՕ–ի անդամ երկրներ։ Այս գործողություների իրականացման համար որպես տարանցիկ կետ է դիտարկվում Ուլյանովսկ քաղաքի օդանավակայանը, ինչի դիմաց Ռուսաստանը կստանա նյութական փոխհատուցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)