Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Կոստա Ռիկայում է
Գիտություն և Մշակույթ
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Կոստա Ռիկայում է՝ մարտի 27-ին կայանալիք փառատոնին մասնակցելու համար:
Թատրոնը ներկայանալու է «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմամբ: Պիեսի հեղինակն է Անուշ Ասլիբեկյանը, բեմադրիչը՝ Նարինե Գրիգորյան, բեմադրող նկարիչն է Անժելա Գալստյանը, երաժշտական ձևավորումը՝ Սերժ Մելիք-Հովսեփյանի:
«Ներկայացումը շատ հետաքրքիր է: Գլխավոր հերոսուհին կույր աղջիկ է, որը վիրահատվելուց հետո սկսում է տեսնել և սիրահարվում է իր բժշկին: Ներկայացումը Հայաստանում ցուցադրվել է՝ ամեն անգամ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին», - Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց թատրոնի գլխավոր ադմինիստրատոր տիկին Արփիկը:
Մնում է սպասել և տեսնել, թե ինչպիսի հաջողություններ կունենա մեր երկիրը ներկայացնող ներկայացումը Կոստա Ռիկայի փառատոնում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում